ՊԵՐԵՍԸ՝ ՊԵՊԵԻՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՎԱՃԱՌԵԼ ՔՈ ՏՐԱՆՍՖԵՐԸ»

 

Մադրիդի «Ռեալի» ու ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային ընտրանու պաշտպան Կլեպեր Պեպեն, ով Մոուրինյոյի հետ ունեցած ընդհարման պատճառով դուրս է մնացել մեկնարկային կազմից, հաջորդ մրցաշրջանը կանցկացնի «արքայական ակումբում»: 

«Ռեալի» ղեկավարությունը Պեպեին հայտնել է, որ դեռևս վստահում է նրան: Այս մասին գրում է իսպանական «Մարկա»-ն:

Ավելի վաղ լուրեր կային, որ Պեպեի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Մանչեսթեր Սիթին» ու «Պարի Սեն Ժերմենը»:

Հիշեցնենք, որ Պեպեի ու Մոուրինյոյի հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ պորտուգալացի ֆուտբոլիստն իր դժգոհությունը հայտնեց Մոուրինյոյի՝ Կասիլյասի նկատմամբ ցուցադրած վերաբերմունքից:

Обсудить у себя 0
Комментарии (0)
Чтобы комментировать надо зарегистрироваться или если вы уже регистрировались войти в свой аккаунт.
инстаграм накрутка
RealMadrid.Mypage.Ru
RealMadrid.Mypage.Ru
Был на сайте никогда
54 года (01.01.1970)
Читателей: 2 Опыт: 0 Карма: 1
все 2 Мои друзья