AS. ՖԱԲԻՈ ԿՈԵՆՏՐԱՈՒՆ ՄԵԿ ՈՏՔՈՎ «ՄՈՆԱԿՈՅՈՒՄ» Է
Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն, շատ հավանական է, տեղափոխվի ֆրանսիական «Մոնակո»:
Ինչպես տեղեկացնում է իսպանական հեղինակավոր AS պարբերականը, Կոենտրաուի տրանսֆերը կարող է արժենալ 18 միլիոն եվրո:
Այս տեղափոխությունն ավելի հավանական տեսք է ստանում այն ժամանակ, երբ հորիզոնում է հայտնվում Գարեթ Բեյլի գործոնը: Ուելսցին, ըստ երևույթին, հաջորդ մրցաշրջանը կանցկացնի «արքայական ակումբի» մարզաշապիկով:
Կոենտրաուի գործակալ Խորխե Մենդեշը, ով ավարտին է հասցրել Մոուտինյոյի ու Ջեյմսի տեղափոխության աշխատանքները, շուտով կլուծի նաև Կոենտրաուի ու Ֆալկաոյի իրավունքների վաճառքի հարցը: