ԿԼԻՆԻ՞ ՆՈՐԻՑ ԱՅՍ ԶՈՒՅԳԸ. ԱՆՉԵԼՈՏԻՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է «ՌԵԱԼԻ» ՀԱՐՁԱԿՄԱՆ ԳԾՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՌՈՆԱԼԴՈՒԻՆ ՈՒ ՌՈՒՆԻԻՆ

 

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ «Ռեալի» ղեկն ստանձնի Կառլո Անչելոտին:

Ինչպես տեղեկացնում է Daily Mirror-ը՝ վկայակոչելով Sunday People-ը, իտալացի մասնագետը պատրաստվում է «Ռեալում» տեսնել Կրիշտիանու Ռոնալդու — Ուեյն Ռունի հարձակման զույգը: Անգլիացու իրավունքները գնելու համար «Ռեալը» պատրաստ է 25 միլիոն ֆունտ վճարել:

Այս տրանսֆերի կայացմանը դեռևս խոսչընդոտներ կան. նախ և առաջ Անչելոտիի՝ «Ռեալ» տեղափոխությունը հաստատ չէ, քանի որ «Պարի Սեն Ժերմենը» չի ուզում հեշտությամբ բաժանվել իտալացի մասնագետից:

Комментариев: 0

ՊԵՐԵՍԸ՝ ՊԵՊԵԻՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՎԱՃԱՌԵԼ ՔՈ ՏՐԱՆՍՖԵՐԸ»

 

Մադրիդի «Ռեալի» ու ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային ընտրանու պաշտպան Կլեպեր Պեպեն, ով Մոուրինյոյի հետ ունեցած ընդհարման պատճառով դուրս է մնացել մեկնարկային կազմից, հաջորդ մրցաշրջանը կանցկացնի «արքայական ակումբում»: 

«Ռեալի» ղեկավարությունը Պեպեին հայտնել է, որ դեռևս վստահում է նրան: Այս մասին գրում է իսպանական «Մարկա»-ն:

Ավելի վաղ լուրեր կային, որ Պեպեի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Մանչեսթեր Սիթին» ու «Պարի Սեն Ժերմենը»:

Հիշեցնենք, որ Պեպեի ու Մոուրինյոյի հարաբերությունները լարվել էին այն բանից հետո, երբ պորտուգալացի ֆուտբոլիստն իր դժգոհությունը հայտնեց Մոուրինյոյի՝ Կասիլյասի նկատմամբ ցուցադրած վերաբերմունքից:

Комментариев: 0

ԱՅՍՕՐ «ՌԵԱԼԻ» ՄԻ ՇԱՐՔ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Մեջքի ցավերի պատճառով «Ռեալի» միանգամից երկու ֆուտբոլիստ չեն կարող մասնակցել Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի հանդիպմանը:

Դարպասապահ Կասիլյասը մնացել է Մադրիդում, իսկ Ռոնալդուն, չնայած ուղևորվել է Սան-Սեբաստյան, բայց նրա մասնակցության հավանականությունը բարձր չէ:

Բացի այդ, տարբեր վնասվածքների պատճառով հանդիպումը բաց կթողնեն Ալոնսոն, Ռամոսը, Կոենտրաոն և Վարանը:

Հիշեցնենք, որ «Ռեալ Սոսյեդադ» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր՝ երևանյան ժամանակով 22:00-ին:

Комментариев: 0
Страницы: 1 2
инстаграм накрутка
RealMadrid.Mypage.Ru
RealMadrid.Mypage.Ru
Был на сайте никогда
54 года (01.01.1970)
Читателей: 2 Опыт: 0 Карма: 1
все 2 Мои друзья