«ՍԱՆԹՈՍԻ» ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ. «ԲՐԱԶԻԼԱՑԻՆԵՐԸ «ՌԵԱԼՈՒՄ» ՏԵՂ ՉՈՒՆԵՆ, ՈՒՍՏԻ ՆԵՅՄԱՐՆ ԸՆՏՐԵՑ «ԲԱՐՍԵԼՈՆԱՆ»

 

Բրազիլական «Սանթոսի» գլխավոր մարզիչ Մուրիսի Ռամալյոն մեկնաբանել է Նեյմարի՝ «Բարսելոնա» տեղափոխությունը:


«Բրազիլացիները «Ռեալում» տեղ չունեն, ինչպես Կական, Ռոբինյոն...


Նեյմարն ընտրեց այն թիմը, որը հարմար է իրեն: Այժմ բոլորս աջակցում ենք «Բարսելոնային»,- ասել է Ռամալյոն, որի խոսքն է փոխանցում Barcastuff-ը:


Հիշեցնենք, որ Նեյմարը պաշտոնապես դարձավ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ՝ վերջինիս հետ կնքելով հնգամյա համաձայնագիր:


Комментариев: 0

ԳՈԼԱՌԱՏ ՈՉ-ՈՔԻ «ՌԵԱԼ ՍՈՍՅԵԴԱԴ» - «ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ» ԽԱՂՈՒՄ

 

Իսպանիայի Լա լիգայի 2012/13թթ. խաղարկության նախավերջին տուրում «արքայական ակումբը» «Անոետա» մարզադաշտում հյուրընկալվել էր «Ռեալ Սոսյեդադին»:


Տանտերերը բավական լավ մրցաշրջան անցկացնելուց հետո ապացուցեցին, որ իրենց հաջողությունները սոսկ պատահականության արդյունք չեն: 


Չնայած այն հանգամանքին, որ միայն խաղավերջում «Սոսյեդադին» հաջողվեց ոչ-ոքի կորզել՝ հանդիպումն այնպիսի ընթացք էր ստացել, որ յուրաքանչյուր րոպե թիմերը կարող էին գոլ խփել ու հաջողության հասնել: «Ռեալին» շատ օգնեց դարպասապահ Դիեգո Լոպեսի աներևակայելի խաղը, որ իրոք ապշեցնում էր:


Առաջին խաղակեսի վեցերորդ րոպեին Գոնսալո Իգուաինն առաջ մղեց մադրիդցիներին: Առաջին կեսը հենց այս հաշվով էլ ավարտվեց:


Խաղի 57-րդ րոպեին Խոսե Կալյեխոնը կարողացավ մոտ տարածությունից անվրեպ իրացնել Կակայի գրոսմայստերական փոխանցումը:


Քսան րոպեի ընթացքում տանտերերը հավասարեցրին հաշիվը՝ նախ՝ 64-րդ րոպեին 11-մետրանոցը դիպուկ իրացնելով, ապա՝ 78-րդ րոպեին գոլի հեղինակ դառնալով:


Հաշիվը հավասարվելուց հետո «Ռեալից» ընդամենը երկու րոպե պահանջվեց նորից գոլ խփելու համար, սակայն 2:3-ը վերջնահաշիվ չէր: Խաբի Պրիետոն ավելացված ժամանակի 3-րդ րոպեին գլխով կատարած հարվածով ոչ-ոքի կորզեց իր թիմի համար:


«Ռեալ Սոսյեդադ» — «Ռեալ Մադրիդ»՝ 3:3


Գոլերը՝ 6´ Իգուաին, 57´ Խոսե Կալյեխոն, 64´ Պրիետո(11մ), 78´ Գրիեժման, 80´ Խեդիրա, 90+3´ Պրիետո:

Комментариев: 0

AS. ՖԱԲԻՈ ԿՈԵՆՏՐԱՈՒՆ ՄԵԿ ՈՏՔՈՎ «ՄՈՆԱԿՈՅՈՒՄ» Է

 

Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն, շատ հավանական է, տեղափոխվի ֆրանսիական «Մոնակո»:

Ինչպես տեղեկացնում է իսպանական հեղինակավոր AS պարբերականը, Կոենտրաուի տրանսֆերը կարող է արժենալ 18 միլիոն եվրո:

Այս տեղափոխությունն ավելի հավանական տեսք է ստանում այն ժամանակ, երբ հորիզոնում է հայտնվում Գարեթ Բեյլի գործոնը: Ուելսցին, ըստ երևույթին, հաջորդ մրցաշրջանը կանցկացնի «արքայական ակումբի» մարզաշապիկով:

Կոենտրաուի գործակալ Խորխե Մենդեշը, ով ավարտին է հասցրել Մոուտինյոյի ու Ջեյմսի տեղափոխության աշխատանքները, շուտով կլուծի նաև Կոենտրաուի ու Ֆալկաոյի իրավունքների վաճառքի հարցը:

Комментариев: 0

ԴԻԵԳՈ ԼՈՊԵՍ. «ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՄՆԱԼ ԱՅՍՏԵՂ»

 

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսը հերքել է տեղեկությունն այն մասին, թե ինքը պատրաստվում է հաջորդ մրցաշրջանն անցկացնել ուրիշ թիմի կազմում, քանի որ կարծում է, որ հաջորդ մրցաշրջանում դուրս է մղվելու թիմի մեկնարկային կազմից:

«Չափազանց բարդ է տխրել այն պարագայում, երբ դու հանդես ես գալիս «Ռեալում»: Այսօր ես ստացա հանդես գալու ևս մեկ հնարավորություն ու ամեն ինչ արեցի՝ լավագույն որակներս ցույց տալու համար, ինչպես միշտ եմ փորձում անել: 

Միշտ լավ է, երբ մի դիրքի համար կարող է պայքար մղվել: Իմ կարծիքով՝ դարպասապահի դիրքը միշտ պետք է ենթակա լինի փոփոխության: Հիմա ինձ հանգիստ եմ զգում ու փորձում եմ կատարել աշխատանքս հնարավորինս լավ: Ես չափից շատ եմ աշխատում այս հնարավորություններն ստանալու համար:

«Ռեալ Սոսյեդադն» իսկապես գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեց. նրանք արժանի էին միավոր վաստակել այս խաղում: Այդ թիմի հարձակման գիծը շատ ակտիվ է: Նրանք Չեմպիոնների լիգայում խաղալու մեծ ցանկություն ունեն: «Սոսյեդադը» կարողացավ իսկական պայքար մղել մեր դեմ»,- ասել է Դիեգո Լոպեսը, ում խոսքն է փոխանցում իսպանական AS-ը:

Комментариев: 0

«ՌԵԱԼԸ» ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍԻ ՉՈՐԵՔՇԱԲԹԻ

 

Մադրիդի «Ռեալը» «Անոետա» մարզադաշտում «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում ոչ-ոքի խաղալուց հետո իր առաջին մարզումը կանցկացնի չորեքշաբթի: Մինչև այդ թիմը կհանգստանա: Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը մարզումը կանցկացնի ՀՀ ժամանակով 13:00-ին «Վալբաբեբասում»:

Հիշեցնենք, որ «արքայական ակումբի» վերջին մրցակիցն է «Օսասունան»: Խաղը տեղի է ունենալու «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:

Комментариев: 0

ՀԱՅՆԿԵՍԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ «ՌԵԱԼԸ», ԵԹԵ ՊԵՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿ ՍՏԱՆԱ

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի գործակալը հայտարարել է, որ գերմանացի մասնագետը պատրաստ է գլխավորել Մադրիդի «Ռեալը», եթե անձամբ առաջարկ ստանա Ֆլորենտինո Պերեսից: Այս մասին գրում է իսպանական «Մարկա»-ն:

«Յուպն ուրախությամբ կվերադառնա «Ռեալ Մադրիդ»: Եթե Ֆլորենտինո Պերեսը կապ հաստատի մեզ հետ, մենք որոշում կընդունենք: Մարզչական կարիերան ավարտելու մասին խոսք լինել չի կարող. Հայնկեսը դեռևս որոշել է հեռանալ Բունդեսլիգայից»,- ասել է գործակալ Էնրիկե Ռեյեսը:

Комментариев: 0

«ՌԵԱԼԻ» ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՆՉԵԼՈՏԻՆ ՍՏԱՆՁՆԻ ԹԻՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՊԱՇՏՈՆԸ

 

Ամփոփում ենք կայքում անցկացված նախորդ քվեարկությունը, որը վերաբերում է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնն ստանձնելու ամենաիրական թեկնածուներին:

Ո՞վ է «Ռեալի» գլխավոր մարզչի ամենաիրական թեկնածուն.
Կարլո Անչելոտի («Պարի Սեն Ժերմեն», Իտալիա)

53.54 %

Յուպ Հայնկես («Բավարիա», Գերմանիա)

38.38 %

Այլ մարզիչ
Комментариев: 0

«ՄԱՐԿԱ». «ՌԵԱԼՆ» ՈՒ «ՍԱՆ-ՊԱՈՒԼՈՒՆ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ ԿԱԶԵՄԻՐՈՅԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ

 

Մադրիդի «Ռեալն» ու բրազիլական «Սան-Պաուլուն» համաձայնության են եկել Կազեմիրոյի՝ «Ռեալ» տեղափոխության հարցում: Ֆուտբոլիստն «արքայական ակումբի» հետ կկնքի հնգամյա համաձայնագիր: Այս մասին տեղեկացնում է իսպանական «Մարկա»-ն:

Հիշեցնենք, որ Կազեմիրոն այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Կաստիլյայում», սակայն «արքայական ակումբը» ցանկանում է ձեռք բերել բրազիլացու իրավունքները՝ նրան տեղափոխելով առաջին թիմ:

Սկզբնական շրջանում կողմերը համաձայնության էին եկել, որ եթե «Ռեալը» ցանկանա գնել Կազեմիրոյի իրավունքները, ապա պետք է «Սան-Պաուլուին» վճարի 6 միլիոն եվրո: Այժմ թիմն այդ վեց միլիոնը կվճարի մաս-մաս:

Комментариев: 0

«ՌԵԱԼԸ» ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆԸ

 

Եվրոպական յոթ ակումբներ, որոնց թվում է նաև Մադրիդի «Ռեալը», կմասնակցեն Միջազգային չեմպիոնների գավաթի խաղարկությանը, որը տեղի է ունենալու 2013 թվականի ամռանը:


Մրցաշարին կմասնակցեն հետևյալ թիմերը՝ «Միլան», «Ռեալ», «Յուվենթուս», «Չելսի», «Ինտեր», «Վալենսիա», «Էվերթոն», «Լոս Անջելես Գելեքսի»: 

Խաղերը կանցկացվեն ԱՄՆ հինգ քաղաքներում հուլիսի 27-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում:

Կիսաեզրափակիչ խաղերը տեղի կունենան օգոստոսի 3-ին ու 4-ին Նյու Յորքում, իսկ եզրափակիչը՝ օգոստոսի 7-ին Մայամիում:

Մրցաշարի տիտղոսային հովանավորն է գարեջրի հայտնի ապրանքանիշ Guinness-ը: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:

Комментариев: 0

«ՌԵԱԼԸ» ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ԼՈՒԻՍ ՍՈՒԱՐԵՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

 

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ուրուգվայի ազգային հավաքականի ու «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով: 

«Արքայական ակումբը» Սուարեսին համարում է Գոնսալո Իգուաինին փոխարինող: Այս մասին տեղեկացնում է իսպանական «Մարկա»-ն:

«Լիվերպուլը» Սուարեսի իրավունքների դիմաց պահանջում է 40 միլիոն եվրո, սակայն ըստ «Ռեալի»՝ ուրուգվայցու տրանսֆերն այդքան չարժե:

Ավելի վաղ լուրեր կային, որ Լուիսի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Աթլետիկոն» ու «Բավարիան»:

Комментариев: 0
Страницы: 1 2
инстаграм накрутка
RealMadrid.Mypage.Ru
RealMadrid.Mypage.Ru
Был на сайте никогда
54 года (01.01.1970)
Читателей: 2 Опыт: 0 Карма: 1
все 2 Мои друзья